Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ակնկալվում է աճ

Ակնկալվում է աճ
13.01.2017 | 11:09

Հասարակությունը կառավարությունից սպասում է դրական փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը: Ինչպիսի՞ն կլինի 2017-ը:
«2017-ին մենք կանխատեսում ենք պահպանել արտահանման աճի տեմպը, որ եղել է 2016-ին, և փորձելու ենք այն գերազանցել: Աճ ենք ակնկալում նաև ներդրումների մասով, բավականին աշխատանք այդ ուղղությամբ իրականացրել ենք, մասնավորապես` 2016-ի վերջին եռամսյակում: Նախապատրաստել ենք դաշտը և հույս ունենք, որ այս տարի արդյունաբերության ոլորտում ներդրումների մասով և ընդհանուր առմամբ տնտեսության ակտիվությունը բարձր կլինի»,- պատասխանելով մեր հարցին` ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԸ:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի չորս ամիսների կառավարման ընթացքում տնտեսության մասով գրանցված արդյունքներին, նախարարը մասնավորապես ընդգծեց. «Վերանայվել է տնտեսության զարգացման մոդելը, և ըստ դրա մեր հիմնական շեշտադրումն արված է արտահանման վրա: Սա կարևոր երաշխիք է տնտեսության զարգացման համար»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ